Համապատասխան ցուցապահարանի մեջ զետեղվել է նաև այս բացառիկ տապանակը՝ թվագրված Ժ-ԺԲ. (10-12-րդ) դդ., որը 1554 թ., որպես բուրվառ, ընծայաբերվել է Մոկսի հանրահայտ Փութկու Սբ Գևորգ (Սբ Գոռքնի) վանքին:
Այս սրբազան անոթը ևս Հայոց Ցեղասպանությունից հրաշքով փրկված մասունքներից է, որն իր ոդիսականից հետո հանգրվանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Պարզ և անպաճույճ այս տապանակի նմանօրինակն է տեսանելի նույն ցուցապահարանի մեջ ներկայացված Սբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանի դրվագապատկերում. Սբ Ստեփանոս Նախասարկավագի ձեռքում խնդրո ժամանակաշրջանի տապանակն է և բուրվառը:
Վայելչորեն համադրված գանձերը շատ շուտով կվերաբացվեն Սբ Էջմիածնի բազմահազար ուխտավորների համար:
Ասողիկ աբեղա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և Արխիվի տնօրեն